Լրահոս

08.11.2021 19:04


Վայոց Ձորի մարզում վրաերթի ենթարկած 10-ամյա տղան հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Վայոց Ձորի մարզում վրաերթի ենթարկած 10-ամյա տղան հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Այսօր՝ նոյեմբերի 8-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 08:40–ի սահմաններում Վայոց Ձորի մարզի բնակիչ, 64-ամյա Սամվել Սեդրակյանը իր վարած ВАЗ 21740 մակնիշի ավտոմեքենայով Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 1.8-րդ կմ հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտն, 10-ամյա Երվանդ Հ.-ին:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, երեխան «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել է:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Այս խորագրի վերջին նյութերը