Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցը սրում է լարված հարաբերությունները կողմերի միջև. ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը հանդես է եկել մարդու իրավունքների անհապաղ պաշտպանությանն ուղղված առաջարկներով
2020 թվականին Հայաստանի և Ադրբեջանի միջև Արցախյան պատերազմից հետո կնքված եռակողմ հայտարարությունից մեկ տարի անց ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը հուշագիր է հրապարակել՝ անդրադառնալով հակամարտության՝ մարդասիրական և մարդու իրավունքներին առնչվող հետևանքներին և ներկայացնելով 8 առաջարկ մարդու իրավունքների անհապաղ պաշտպանության համար:
«Հանձնակատարը նկատում է, որ հակամարտությունից տուժած շրջանների հասանելիությունը շարունակում է սահմանափակ լինել մարդասիրական աջակցություն տրամադրող կազմակերպությունների, ինչպես նաև մարդու իրավունքների հարցով մշտադիտարկում իրականացնող առաքելությունների համար, և որ խոչընդոտներ են ի հայտ գալիս նման առաքելությունների համար»,-ասվում է հայտարարության մեջ:
Հանձնակատարի կարծիքով՝ հակամարտությունից տուժած բոլոր տարածքների հասանելիության հարցը պետք է լուծվի որպես առաջնահերթ խնդիր: Վերջինս կոչ է անում բոլոր իրավասու իշխանություններին միավորվել և արդյունավետ ու ճկուն միջոցներ ընդունել՝ մարդասիրական և մարդու իրավունքների հարցով զբաղվողների հասանելիությունն ապահովելու համար:
«2020 թվականի թշնամանքի բռնկումը ստիպել է հակամարտության գոտում կամ մոտակայքում բնակվող տասնյակ հազարավոր մարդկանց հեռանալ իրենց բնակության վայրից, չհաշված նրանց, ովքեր տեղահանվել էին 1990-ականներին: Բոլոր նրանց, ովքեր տեղահանվել են հակամարտության պատճառով և հիմա ապրում են Հայաստանում կամ Ադրբեջանում, չպետք է ուղղակիորեն կամ անուղղակիորեն հարկադրել վերադառնալ իրենց նախկին բնակության վայր»,-հայտարարել է հանձնակատարը: Նա ընդգծում է, որ վերադարձը պետք է կամավոր լինի:
Հանձնակատարը տեղյակ է նաև, որ տարածաշրջանում բարձր է աղտոտվածության մակարդակը ականների և պատերազմից մնացած պայթյունավտանգ առարկաների պատճառով և ափսոսանք է հայտնում, որ ռազմական գործողությունների դադարից հետո բազմաթիվ մարդիկ, այդ թվում՝ քաղաքացիական անձինք, սպանվել կամ վիրավորվել են ականների պայթյունների հետևանքով: Նա կոչ է անում կողմերին համագործակցել և անհրաժեշտ տեղեկությունների փոխանակում անել՝ նպաստելու ականազերծման գործընթացին: Նա կոչ է անում Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններին վավերցնել ՄԱԿ-ի կոնվենցիան, որն արգելում կամ սահմանափակում է սովորական զենքի որոշ տեսակների օգտագործումը, որոնք կարող են չափազանց ծանր հետևանքներ ունենալ:
Հանձնակատարն այնուհետև անդրադառնում է գերության մեջ գտնվողների հարցին, մասնավորապես Ադրբեջանում պահվող հայ գերիներին՝ նկատելով, որ խնդիրը վիճահարույց է և սրում է արդեն իսկ լարված հարաբերությունները երկու երկրի միջև: Հետևաբար, վճռորոշ է վստահանալ, որ գերության մեջ գտնվող բոլոր անձանց երաշխավորված պաշտպանություն է հատկացվում միջազգային մարդասիրական և մարդու իրավունքների մասին օրենքի համաձայն, ինչպես նաև կազմակերպել նրանց ազատ արձակումն ու վերադարձը:
«Շատ ընտանիքներ դեռևս տանում են հակամարտության հետևանքները, հատկապես նրանք, ովքեր ընտանիքի անդամ են կորցրել և որոնց հարազատները անհետ կորած են համարվում: Ուստի, առաջնային կարևորություն ունի անհետ կորած անձանց ընտանիքների իրավական և գործնական կարիքների հարցն ուշադրության կենտրոնում պահելը»,-նշել է հանձնակատարը: Այս առումով վերջինս կարևորել է երկու կողմի ներգրավվածությունն ընդհանուր տվյալների բազա ստեղծելու հարցում:
Նշվում է, որ հանձնակատարը միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների խախտման մասին հաղորդումներ է ստացել հակամարտության երկու կողմից՝ ինչպես հասարակական կազմակերպություններից, այնպես էլ տուժած անձանցից և նրանց ընտանիքներից:
Բացի այդ, հանձնակատարը, մասնավորապես մտահոգված է բնակելի տարածքների ռմբակոծությունների մասին հաղորդումներով, որոնք հանգեցրել են քաղաքացիների մահվան և վիրավորվելուն: Նա կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին հրաժարվել կասետային զինամթերքի օգտագործումից և ապահովել արդյունավետ հետաքննության անցկացումը միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների, ինչպես օրինակ անհամաչափ հարձակումների վերաբերյալ:
Վերջապես, հանձնակատարն արձանագրում է, որ հանրային քննարկումները երկու երկրում աչքի են ընկնում թունավոր, թշնամական, անհանդուրժողական և անհարգալից հաղորդակցությամբ: «Ագրեսիայի մշտական հռետորաբանությունը կամ այնպիսի բառերի օտագործումը, ինչպես օրինակ «թշնամիներ», միայն նպատսում է կողմերի միջև թշնամությունը հավերժացնելուն»,-հավելել է հանձնակատարը: Նա կոչ է անում երկու կողմին գործողություններ ձեռնարկել՝ կանխելու ատելության խոսքն ու աջակցել նախաձեռնություններին, որոնք ուղղված են խաղաղ համակեցություն ապահովելուն:

Աղբյուրը՝ tert.am