Լրահոս

08.11.2021 14:42


Առողջապահության նախարարը չի հերքում՝ Սյունիք մեկնել է ուղղաթիռով, պետության հաշվին

Առողջապահության նախարարը չի հերքում՝ Սյունիք մեկնել է ուղղաթիռով, պետության հաշվին
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Սյունքի մարզ գործուղումն իրականացրել է Սանավիացիայի ուղղաթիռով, պետական միջոցների հաշվին: Այս մասին նախարարը հայտնեց ԱԺ-ում լրատվամիջոցների հետ ճեպազրույցում:
«Այո՛, գործուղվել եմ Սյունքի, և հետագայում էլ, եթե անհրաժեշտություն լինի մասնագիտական թիմի հետ ուղևորվել հեռավոր մարզ, շտապ կերպով, օգտագործվելու են բոլոր միջոցները»,-ասաց Ավանեսյանը՝ գոծուղման հետ կապված այլ մանրամասների, այդ թվում՝ Տավուշի մարզ կատարած այցի վերաբերյալ հավելյալ տեղեկությունների համար, լրագրողներին առաջարկելով դիմել գրավոր հարցմամբ:
Ինչ վերաբերւմ է տվյալ գործուղմանը՝ պետական բյուջեից կատարված ծախսը նախարարը «միանշանակ նպատակային» որակեց:
Հիշեցնենք՝ մամուլը գրել էր, որ նախարարի այցելությունները Սյունիքի և Տավուշի մարզեր՝ Սանավիացիայի ուղղաթիռով, պետբյուջեի վրա արժեցել են շուրջ 2 մլն դրամ:
Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը