Չորս ադրբեջանցիներ Նոր Մոսկվայում հարձակվել են տղամարդու և նրա 4-ամյա երեխայի վրա
Նոր Մոսկվայում չորս ադրբեջանցիներ հարձակվել են 4-ամյա երեխայի հետ զբոսնող տղամարդու վրա. գրում է «Московский комсомолец»-ը։
Պարբերականի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել Նովիե Վատուտինկի միկրոշրջանում։ Հարձակվողները 18-ից 21 տարեկան են։ Չորսի ինքնությունը պարզվել է, երկուսին բերման են ենթարկել։ «MK»-ին հայտնի է դարձել, որ նրանց գրանցման վայրը Օրենբուրգի մարզն է։ Հատկանշական է, որ հարձակվողներին ՌԴ անձնագրեր են տրվել 2020թ.։
Ըստ РИА Новости-ի՝ բոլոր հարձակվողներն ունեն Ռուսաստանի քաղաքացիություն։ Ոստիկանները սկսել են ստուգել. տուժած տղամարդը հայտարարել է, որ իր քառամյա երեխային հարվածել են, և որ հարձակվողներից մեկի մոտ դանակ է եղել։
Պարզվել է, որ 4 ադրբեջանցիները գրանցված են մի շենքում, որը կիսաքանդ վիճակում է և անմարդաբնակ: Դրա վերաբերյալ ևս գործ է հարուցվել:

Աղբյուրը՝ yerkir.am