Ադրբեջանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ. Ադրբեջանի ԱԳՆ
Ադրբեջանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ և կարևորում է եռակողմ պայմանավորվածությունների կատարումը, ասված է Ադրբեջանի ԱԳՆ-ը տարածած հայտարարության մեջ:
«Ադրբեջանի ռազմավարության հեռանկարային տեսլականի հիմքում կայուն խաղաղությունը, զարգացումն ու առաջընթացն է։ Իր տարածքների օկուպացիայի վերացման պայմաններում Ադրբեջանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ՝ միջազգային իրավունքի, մասնավորապես, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգային սահմանների անձեռնմխելիության սկզբունքների խստիվ պահպանման հիմքով»,-ասվում է հայտարարությունում։
Նշվում է նաև, որ տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովման համար կարևոր է ամբողջությամբ կատարել Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների դրույթները։
«Ադրբեջանն ակնկալում է, որ Հայաստանն ադեկվատ կարձագանքի այս ուղղությամբ իր կատարած քայլերին»,-նշում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։