Աշխարհ

08.11.2021 13:56


«Հայաստանը պետք է մի կողմ դնի թշնամությունն ու նայի ապագային». Թուրքիայի պաշտպանության նախարար

«Հայաստանը պետք է մի կողմ դնի թշնամությունն ու նայի ապագային». Թուրքիայի պաշտպանության նախարար

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուսուլի Աքարը՝ երկրի Գլխավոր շտաբի պետի Յաշիր Գյուլերի ուղեկցությամբ ժամանել է Ադրբեջան՝ մասնակցելու Արցախյան 44-օրյա պատերազմի ավարտին նվիրված միջոցառումներին:

«Չի կարելի է ապագա կառուցել միմյանց նկատմամբ ատելության և չարության հիման վրա: Դա վերջապես պետք է հասկանան նաև Երևանում: Հայաստանը պետք է մի կողմ դնի թշնամությունն ու նայի ապագային»,-«Անադոլու» գործակալության փոխանցմամբ՝ ասել է Աքարը:

«Ադրբեջանի և Թուրքիայի եղբայրությունն անքակտելի է: Այդպես եղել է, կա ու կլինի: Այսօր կարևոր է ապահովել կայունության և խաղաղության երկարատևությունը տարածաշրջանում: Այս առումով կարևոր քայլ է դարձել Շուշիի հռչակագիրը»,-ասել է թուրք նախարարը:

Աքարը հավելել է, որ «Հայաստանի իշխանությունները պետք է վերանայեն քաղաքականությունը և օգտվեն պատմական հնարավորությունից տարածաշրջանում համագործակցություն ծավալելու համար, այդ թվում՝ «3+3» հարթակի միջոցով»:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը