Լրահոս

08.11.2021 13:25


Էջմիածնում բախվել են Toyota Land Cruiser-ը, Priora-ն և 06-ը. Toyota-ն էլ մխրճվել է արագ սննդի կետի տարածք. կա վիրավոր

Էջմիածնում բախվել են Toyota Land Cruiser-ը, Priora-ն և 06-ը. Toyota-ն էլ մխրճվել է արագ սննդի կետի տարածք. կա վիրավոր

Երեկ՝ նոյեմբերի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Վազգեն 1-ին և Իսակով փողոցների խաչմերուկում բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ, 23-ամյա Արթուր Մանասերյանի վարած Priora մակնիշի, 21-այա Տիգրան Համբարձումյանի վարած Toyota Land Cruiser մակնիշի և 41-ամյա Արման Սարգսյանի վարած ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով ВАЗ 2106-ի ուղևոր, Արմավիրի մարզի բնակիչ, 17-ամյա Ա. Ս.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:

Բախման հետևանքով Toyota Land Cruiser-ը մասամբ մխրճվել է «MAX food» սննդի կետի տարածք:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Այս խորագրի վերջին նյութերը