Աշխարհում կորոնավիրուսով ավելի քան 249,8 միլիոն մարդ Է վարակվել
COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում նոյեմբերի 8-ի առավոտվա դրությամբ կազմել Է 249, միլիոն 866 հազար 872: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Ջոնս Հոփքինսի ամերիկյան համալսարանի տվյալները:
Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել Է 5 միլիոն 49 հազար 16 մարդ:
COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստանը եւ Բրազիլիան:
Վարակվածների եւ մահացածների թվով առաջատարը մնում Է Միացյալ Նահանգները, որտեղ միագումար հայտնաբերվել Է 46 միլիոն 487 հազար 791 COVID-19-ով ախտահարված, իսկ մահացածների թիվը հասել Է 754 հազար 429-ի:
Վարակվածների թվով երկրորդ տեղն զբաղեցնում Է Հնդկաստանը, որտեղ COVID-19-ի հաստատված դեպքերի թվաքանակը հասել Է 34 միլիոն 355 հազար 509-ի, իսկ ախտահարման հետեւանքներից մահացածների թիվը կազմել Է 460 հազար 791 մարդ:
Աշխարհում ախտահարվածների թվով երրորդ հորիզոնականում գտնվում Է Բրազիլիան, որտեղ համավարակի ժամանակաշրջանում գրանցվել Է 21 միլիոն 880 հազար 439 հիվանդացած, մահացել Է 609 հազար 447 մարդ:
Worldometer պորտալի տվյալներով, որը մասնագիտանում Է աշխարհի կարեւորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցը նոյեմբերի 8-ի առավոտվա դրությամբ կազմել Է 649,7: ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել Է 2324, Հնդկաստանում՝ 330, Բրազիլիայում՝ 2840 մարդ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: