Աշխարհ

08.11.2021 18:15


Ալեք Բոլդուինի մասնակցությամբ «Ժանգ» ֆիլմի նկարահանման հրապարակում ևս մեկ միջադեպ է տեղի ունեցել. անձնակազմի անդամներից մեկը հիվանդանոցում է հայտնվել

Ալեք Բոլդուինի մասնակցությամբ «Ժանգ» ֆիլմի նկարահանման հրապարակում ևս մեկ միջադեպ է տեղի ունեցել. անձնակազմի անդամներից մեկը հիվանդանոցում է հայտնվել

Հոլիվուդյան դերասան Ալեք Բոլդուինի մասնակցությամբ «Ժանգ» ֆիլմի նկարահանումների հրապարակում աշխատող անձնակազմի անդամներից ևս մեկը հայտնվել է հիվանդանոցում:

Ինչպես հայտնում է Sky News-ը, նկարահանման հրապարակում, որը տեղակայված է Նյու Մեքսիկո նահանգում, հավաքման աշխատանքներ կատարելիս սարդը խայթել է Ջեյսոն Միլլերի ձեռքը: Բժիշկներն այժմ պայքարում են նրա ձեռքը պահպանելու համար: Տղամարդու մոտ նեկրոզի և սեպսիսի ախտանշաններ են ի հայտ եկել:

Հիշեցնենք, որ նույ ֆիլմի տեսարանենրից մեկի նկարահանման ժամանակ դժբախտ դեպք էր տեղի ունեցել անցյալ ամից, երբ Բոլդուինի արձակած կրակոցից մահացել է օպերատոր Գալինա Հաթչինսը, ինչպես նաև վիրավորվել ֆիլմի ռեժիսոր Ջոել Սոուզան: Ինչպես ավելի ուշ պարզվել է, ատրճանակում մարտական փամփուշտ է եղել: Բոլդուինի դեմ մեղադրանք չի առաջադրվել: Դերասանը հայտարարել է ժամանակավորապես իր մասնակցությամբ բոլոր նկարահանումները դադարեցնելու մասին:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը