«Անխախտ եղբայրություն-2021». այսօր մեկնարկում են ՀԱՊԿ հավաքական ուժերի համատեղ զորավարժությունները
ՀԱՊԿ-ի Հավաքական խաղաղապահ ուժերի «Անխախտ եղբայրություն-2021» համատեղ զորավարժանքները մեկնարկում են այսօր Կազանի բարձրագույն տանկային հրամանատարական ուսումնարանի հրաձգարանում: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղումա նելով ՌԴ Կենտրոնական ռազմական շրջանի մամուլի ծառայությանը, դրանք կտևեն մինչև նոյեմբերի 12-ը:
Գործողություններին կմասնակցեն Հայաստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ղազախստանի, Բելառուսի, Ղրղզստանի զինվորական ստորաբաժանումները:
«Համատեղ զորավարժություննեի ընթացքում կցուցադրվի ՀԱՊԿ ուժերի մարտական պատրաստվածությունը՝ հետհակամարտային կարգավոման շատ կարևոր թեմայի շրջանակում»,-աղբյուրը մեջբերում է Կենտրոնական ռազմական շրջանի զորահրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լապինին, որի ղեկավարության ներքո անցկացվելու են վարժանքները:
Վարժանքները կանցկացվեն երկու փուլով: ՀԱՊԿ Հավաքանա խաղաղապահ ուժերը կմշակեն խաղաղապահ գործողությունների պլանավորման և անցկացմանն առնչվող հարցերը, փախստականների ճամբարի կազմակերպմանն ու պաշտպանությանն ուղղված համատեղ գործողությունները, հումանիտար ապրանք տեղափոխող շարասյուների ուղեկցման աշխատանքները: Վարժանքները կավարտվեն բնակավայրի շրջափակման ռազմավարական դրվագով՝ անօրինական զորամիավորումների կողմից գրավման և դրանք «ոչնչացման» սցենարով:
Ընդհանուր առմամբ, զորավարժանքներին մասնակցելու է ավելի քան 1700 մարդ, ավելի քան 300 միավոր սպառազինում, այդ թվում՝ ութ Մի-8 և Մի-24 ուղղաթիռ:

Աղբյուրը՝ tert.am