Լրահոս

08.11.2021 11:38


35 մահ` մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 810 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

35 մահ` մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 810 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում նոյեմբերի 8-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 810 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 321 243-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 30 քաղաքացի:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 5 դեպք։

Ընդհանուր առմամբ մեկ օրում մահացել է 35 մարդ, մահվան դեպքերի ընդհանուր թիվը հասել է 8037-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 1916 է, ընդհանուր առողջացածներինը՝ 282 866, փաստացի բուժվողներինը՝ 30 340: Մեկ օրում արվել է 5410 թեստավորում, ընդհանուր առմամբ արվել է 2 183 118 թեստավորում:

Այս խորագրի վերջին նյութերը