Ունեցել ենք դեպքեր, որ պատվաստված լինելու պարագայում էլ մարդիկ մահացել են Covid-ից. Ավանեսյան
ՀՀ առողջապահության նախարարությունը կհրապարակի տեղեկատվություն այն մասին, որ եղել են դեպքեր, որ Covid-19-ի դեմ պատվաստված լինելու պարագայում էլ մարդիկ մահացել են:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ԱԺ առողջապահության ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022 թվականի պետբյուջեի նախագծի քննարկմանը:
«Առաջիկա շաբաթվա ընթացքում, ամփոփելով այս ընթացքում իրականացված պատվաստումները և մահերի համադրություն իրականացնելով՝ կհրապարակենք, որ ունեցել ենք դեպքեր, որ պատվաստված լինելու պարագայում էլ, ցավոք սրտի, կորոնավիրուսից մահացել են: Առաջիկայում այս տեղեկատվությունը ևս կհրապարակվի: Բայց մենք պետք է գիտակցենք, որ պատվաստումները արդյունավետ միջոց են, սակայն մենք չենք կարող բացառել թե՛ վարակելիության դեպքը, թե՛ հիվանդության ընթացքի ծանրությունը և, ցավոք սրտի, նաև մահը»,-ասաց Ավանեսյանը:
Նախարարի խոսքով՝ այլ երկրներում էլ պատվաստված անձինք 98-99 տոկոսով հիվանդությունն անցնում են թեթև, միջին ծանրությամբ: Շատ-շատերը չեն էլ զգում, որ վարակվել են, որովհետև պատվաստված են: Բայց, իհարկե, նախարարի խոսքով, լինում են նաև մահացության դեպքեր: Սակայն, նա նշեց, որ սա որևէ ձևով չպետք է ստվերի պատվաստումների արդյունավետությունը: «Այո, պատվաստումներն էլ, ինչպես ցանկացած դեղամիջոց, բժշկական միջամտություն, ունեն արդյունավետության աստիճան, և որևէ բան 100 տոկոսով երաշխիք չի կարող տալ»,-ասաց Ավանեսյանը:
Նախարարը խոսեց նաև պատվաստման կեղծ հավաստագրեր ստանալու դեպքերից: Նա նկատեց, սակայն, երբ գրանցվի մահվան դեպք, և պարզվի, որ այդ անձը պատվաստման սերտիֆիկատը ձեռք է բերել առանց պատվաստվելու, որևէ միջոց՝ պարզելու, թե նա պատվաստված էր, թե ոչ, ցավոք, չունեն: Նա շեշտեց՝ իրավապահ մարմինները խստորեն շարունակական ձևով պետք է զբաղվեն այդ հարցով:
Ունեցել ենք դեպքեր, որ պատվաստված լինելու պարագայում էլ մարդիկ մահացել են Covid-ից. Ավանեսյան
ՀՀ առողջապահության նախարարությունը կհրապարակի տեղեկատվություն այն մասին, որ եղել են դեպքեր, որ Covid-19-ի դեմ պատվաստված լինելու պարագայում էլ մարդիկ մահացել են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ԱԺ առողջապահության ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022 թվականի պետբյուջեի նախագծի քննարկմանը: