Լրահոս

08.11.2021 18:45


Չավիի շնորհանդեսի 25 հազար մասնակիցների թվում կլինի նաև Գվարդիոլան

Չավիի շնորհանդեսի 25 հազար մասնակիցների թվում կլինի նաև Գվարդիոլան

«Բարսելոնայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Չավիի շնորհանդեսին ներկա կլինի մոտ 25 հազար մարդ՝ ակումբի անդամներ, երկրպագուներ։ Միջոցառմանը կմասնակցի նաև կատալոնական թիմի նախկին նախկին ֆուտբոլիստ, գլխավոր մարզիչ, Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան, որն Մանչեսթերից ժամանել է Բարսելոնա, հաղորդում է twitter-ը։

Գվարդիոլան կատալոնական ակումբի երիտասարդական և գլխավոր թիմերում խաղացել է 1984-2001 թվականներին, գլխավոր մարզիչն է եղել 2008-2012-ին, դրանից առաջ էլ 2 տարի եղել է ակումբի երկրորդ թիմի գլխավոր մարզիչը։

Քաթարի «Ալ Սադից» հեռացած Չավիի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2024թ․ հունիս։

41-ամյա մասնագետն «Ալ Սադը» գլխավորում էր 2019 թվականից և նվաճել է 7 տիտղոս։

Չավիի նորամուտը տեղի կունենա նոյեմբերի 20-ին Բարսելոնայի «Էսպանյոլի» հետ Իսպանիայի առաջնության 14-րդ տուրի տնային խաղում։

«Բարսելոնան» հոկտեմբերի 28-ին գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացրել էր հոլանդացի Ռոնալդ Կումանին։ Պաշտոնակատար է նշանակվել ակումբի երկրորդ թիմի գլխավոր մարզիչ Սերժի Բարժուանը։

1998-2015 թվականներին «Բարսելոնայի» գլխավոր թիմի հետ աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Չավին անցկացրել է 767 հանդիպում (հետ է միայն Մեսիից՝ 778) նվաճել է 25 տիտղոս։

Իսպանիայի առաջնություն․ 8 (1998/99, 2004/05, 2005/06, 2008/09, 2009/10, 2010/11, 2012/13, 2014/15)

Չեմպիոնների լիգա․ 4 (2005/06, 2008/09, 2010/11, 2014/15)

Իսպանիայի Գավաթ․ 3 (2008/09, 2011/12, 2014/15)

Աշխարհի ակումբային առաջնություն․ 2 (2009/10, 2011/12)

Եվրոպայի Սուպերգավաթ 2 (2009/10, 2011/12)

Իսպանիայի Սուպերգավաթ․ 6 (2005/06, 2006/07, 2009/10, 2010/11, 2011/12, 2013/14)

Աղբյուրը՝ sport.news.am

Այս խորագրի վերջին նյութերը