Գիտնականները բացահայտել են Միջնադարի ամենազորեղ ասպետներից մեկի դամբարանի գաղտնիքը
Գիտնականները բացահայտել են Միջնադարի ամենազորեղ ասպետներից մեկի՝ Անգլիայի թագավոր Էդուարդ III-ի որդու՝ Էդուարդ Վուդսթոկսկիի(Սև արքայազն) 600-ամյա դամբարանի գաղտնիքը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
Սև արքայազնն ապրել է 1330-1376 թվականների միջակայքում: Նա գլխավորել է բանակը Հարյուրամյա պատերազմի առանցքային մարտերի ժամանակ և համարվել իր ժամանակի լավագույն ռազմիկներից մեկը: Ցավոք, անգլիական գահի թագաժառանգը մահացել է ոչ թե մարտի դաշտում, այլ ինֆեկցիոն հիվանդության հետևանքով:
45 տարեկանում՝ նրա մահվան նախորդ օրը, ասպետը թելադրել է մանրամասն հրահանգներ, թե ինչ տեսք պետք է ունենա նրա դամբարանը: Սև արքայազնը ցանկանում էր շքեղ զենք ու զրահ՝ կարծես պատրաստ էր գնալ հերթական ռազմական արշավանքին:
Սակայն միայն վեց դար անց հետազոտողների խումբը Կուրտոյի Արվեստի ինստիտուտից կարողացել է ուսումնասիրել դամբարանի ներսը էնդոսկոպի միջոցով: Փորձագետները զարմացել էին՝ որքան ճշգրիտ է ստեղծվել Սև արքայազնի զենք ու զրահը:
Գիտնականները նաև պարզել են, որ դամբարանն ու պղնձե արձանը, որը զարդարում է այն, արվել են Սև արքայազնի մահից տասը տարի անց:
Դեռ ավելին, Սև արքայազնի դամբարանը շատ նման է իր հոր՝ Էդվարդ III-ի դամբարանին, որը մահացել է իր որդու մահից մեկ տարի անց: Հուշարձանի աշխատանքներն իրականացրել է Էդուարդ Վուդստոկսկիի որդին՝ թագավոր Ռիչարդ II-ը: Հենց նա է պատվիրել միաժամանակ հոր և պապի դամբարանի պատրաստումը՝ խստորեն հետևելով Սև արքայազնի հրահանգներին:
Գիտնականները բացահայտել են Միջնադարի ամենազորեղ ասպետներից մեկի դամբարանի գաղտնիքը
Գիտնականները բացահայտել են Միջնադարի ամենազորեղ ասպետներից մեկի՝ Անգլիայի թագավոր Էդուարդ III-ի որդու՝ Էդուարդ Վուդսթոկսկիի (Սև արքայազն) 600-ամյա դամբարանի գաղտնիքը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
Սև արքայազնն ապրել է 1330-1376 թվականների միջակայքում: Նա գլխավորել է բանակը Հարյուրամյա պատերազմի առանցքային մարտերի ժամանակ և համարվել իր ժամանակի լավագույն ռազմիկներից մեկը: Ցավոք, անգլիական գահի թագաժառանգը մահացել է ոչ թե մարտի դաշտում, այլ ինֆեկցիոն հիվանդության հետևանքով:
45 տարեկանում՝ նրա մահվան նախորդ օրը, ասպետը թելադրել է մանրամասն հրահանգներ, թե ինչ տեսք պետք է ունենա նրա դամբարանը: Սև արքայազնը ցանկանում էր շքեղ զենք ու զրահ՝ կարծես պատրաստ էր գնալ հերթական ռազմական արշավանքին:
Սակայն միայն վեց դար անց հետազոտողների խումբը Կուրտոյի Արվեստի ինստիտուտից կարողացել է ուսումնասիրել դամբարանի ներսը էնդոսկոպի միջոցով: Փորձագետները զարմացել էին՝ որքան ճշգրիտ է ստեղծվել Սև արքայազնի զենք ու զրահը:
Գիտնականները նաև պարզել են, որ դամբարանն ու պղնձե արձանը, որը զարդարում է այն, արվել են Սև արքայազնի մահից տասը տարի անց:
Դեռ ավելին, Սև արքայազնի դամբարանը շատ նման է իր հոր՝ Էդվարդ III-ի դամբարանին, որը մահացել է իր որդու մահից մեկ տարի անց: Հուշարձանի աշխատանքներն իրականացրել է Էդուարդ Վուդստոկսկիի որդին՝ թագավոր Ռիչարդ II-ը: Հենց նա է պատվիրել միաժամանակ հոր և պապի դամբարանի պատրաստումը՝ խստորեն հետևելով Սև արքայազնի հրահանգներին:
Աղբյուրը՝ news.am