Աշխարհ

08.11.2021 08:00


Մարսի վրա հայտնաբերվել են օրգանիկ մոլեկուլներ

Մարսի վրա հայտնաբերվել են օրգանիկ մոլեկուլներ

Գիտնականները ենթադրում են, որ Մարսը, հավանաբար, ինչ-որ ժամանակ բնակելի է եղել: Ուստի Curiosity-ի նպատակներից մեկը կյանքի հետքեր որոնելն է, որոնք կկարողանան ապացուցել անցյալում կյանքի գոյությունը, գրում է «Վոկրուգ սվետա» ճանաչողական հարթակը՝ հղում անելով Inverse-ին:

Curiosity-ն նախկինում եւս հայտնաբերել է օրգանիկ մոլեկուլներ մարսի նստվածքներում: 2018 թվականին մարսագնացը Գեյլ խառնարանում հայտնաբերել է բենզոլի, ծծմբի միացությունների եւ պարզ ու բուրող ածխաջրածնի հետքեր:

Այս անգամ քիմիական համալիրը, որը գտնվել է մարսագնացում, ցույց է տվել օրգանիկ մոլեկուլների առկայություն, որոնք ավելի վաղ երբեք չեն հանդիպել Մարսի վրա: Դրանցից առավել կարեւորները բենզոնային թթուն եւ ամոնիակն են:

Հետազոտողները նշում են, որ այդ մոլեկուլներն ինքնուրույն չեն կարող հաստատել Մարսի վրա միկրոօրգանիզմների ներկայությունը՝ չնայած կենսական հետքերի առկայության լավ ինդիկատորներ են:

ՆԱՍԱ-ի Curiosity սարքը վայրէջք է կատարել Մարսի վրա 2012 թվականի օգոստոսի 6-ին եւ շարունակում է կատարել գիտական առաքելությունը: Այս տարի դրան միացել է ՆԱՍԱ-ի Perseverance մարսագնացը, որի վայրէջքը Մարսի վրա տեղի է ունեցել փետրվարի 18-ին:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը