Լրահոս

13.01.2011 09:33


Մեքսիկացի դեռահասները սպանել են իրավապաշտպանին

Մեքսիկացի դեռահասները սպանել են իրավապաշտպանին

Մեքսիկական Սյուդադ-Հուարես քաղաքում սպանվել է իրավապաշտպան և բանաստեղծ Սուսանա Չավեսը։ Ինչպես տեղեկացնում է «Associated Press» գործակալությունը՝ հղում անելով հունվարի 12-ին դատախազության տարածած հաղորդագրությանը, 36-ամյա կնոջ դիակը հայտնաբերվել է փողոցում։

Հանցագործները Չավեսին խեղդել են, ինչպես նաև կտրել են նրա ձեռքը։

Ճշգրտվում է, որ դիակը հայտնաբերվել է դեռևս անցած շաբաթ, բայց նրան կարողացել են ճանաչել միայն հունվարի 11-ին։

Սպանության կասկածանքով ձերբակալվել է երեք դեռահաս, որոնք, իրենց իսկ խոստովանությամբ, «Ացտեկներ» ավազակախմբի անդամ են (այս հանցագործ խմբավորումը, որը գործում է Սյուդան-Հուարեսում, որոշ տվյալներով աշխատում է թմրաբիզնեսով զբաղվող «Հուարես» խմբավորման կազմում)։

Ինչպես հաջողվել է պարզել հետաքննությանը, Սուսանա Չավեսը դեռահասների հետ ընկերական հարաբերություններ է հաստատել և նրանց հյուր է գնացել։

Դրանից հետո, սակայն, իրավապաշտպանը հաղորդել է, որ ինքն աշխատում է ոստիկանությունում և նրանց մասին տեղեկություններ կտրամադրի ոստիկանությանը։

Չավեսը կանանց սպանություններին դեմ արտահայտվող շարժման գործուն անդամներից է եղել։

Բացի դա, Մեքսիկայի կառավարությունը հունվարի 12-ին տվյալներ է հրապարակել, ըստ որոնց թմրաբիզնեսով զբաղվող խմբավորումը 2010թ. ավելի քան 15 000 մարդ է սպանել։

Այս խորագրի վերջին նյութերը