Լրահոս

07.11.2021 19:01


Սեյրան Օհանյանը ցավակցել է Սերժ Սարգսյանի մոր մահվան կապակցությամբ

Սեյրան Օհանյանը ցավակցել է Սերժ Սարգսյանի մոր մահվան կապակցությամբ

Խոր վշտով տեղեկացա, որ այսօր կյանքից հեռացել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մայրը` Նորա Սարգսյանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Սեյրան Օհանյանը։

«Կին, ով ապրում էր Հայրենիքի նկատմամբ անկեղծ նվիրումը սրտում, հայրենի հողին ամուր, հավատարիմ կառչած և այդպիսին էլ կմնա մեր հիշողությունների մեջ։

Խորին ցավակցություն եմ հայտնում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, նրա բոլոր հարազատներին Նորա մայրիկի մահվան կապակցությամբ»։

Սեյրան Օհանյան
07.11. 2021 թ.

Այս խորագրի վերջին նյութերը