«Երեքնուկ» կամրջի վրա Օpel մակնիշի ավտոմեքենան բախվել է Nissan X-Trail մակնիշի ավտոմեքենային. Օpel-ի վարորդը մահացել է
Այսօր, ժամը 12:30-ի սահմաններում Օpel մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ում ինքնազգացողությունը ավտոմեքենան վարելիս վատացել է, ըստ նախնական տեղեկությունների, ժողովրդին հայտնի «Երեքնուկ» կամրջի վրա բախվել է Nissan X-Trail մակնիշի ավտոմեքենային, մի քանի մետր առաջ ընթացել և կանգնել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Օpel-ի վարորդին անհրաժեշտ օգնություն է ցուցաբերվել: Ավելի ուշ հիվանդանոցից, ուր հոսպիտալացվել էր վարորդը, ահազանգ է ստացվել, որ Օpel-ի վարորդը հիվանդանոցում մահացել է:
Դեպքի վայրից Nissan X-Trail –ի վարորդը նույնպես բժիշկների կողմից տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Աստղիկ» բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են Opel-ի մահացած վարորդի և Nissan X-Trail –ի վարորդի ինքնությունը: