Քաղաքական

07.11.2021 18:41


Կրեմլում հաստատել են գալիք շաբաթ Պուտինի, Ալիևի և Փաշինյանի մասնակցությամբ տեսակոնֆերանսի անցկացումը

Կրեմլում հաստատել են գալիք շաբաթ Պուտինի, Ալիևի և Փաշինյանի մասնակցությամբ տեսակոնֆերանսի անցկացումը

Հաջորդ շաբաթ ծրագրվում է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հանդիպում անցկացնել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Ինտերֆաքս»-ին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Ավելի վաղ «Ռոսիա-1» հեռուստաալիքը հայտնել էր, որ հաջորդ շաբաթ չեն բացառվում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ միջոցառումները, որոնք նվիրված էին եռակողմ փաստաթղթի ստորագրման տարեդարձին, որի ստորագրումից հետո դադարեցվեց պատերազմը Լեռնային Ղարաբաղում:

«Ինտերֆաքս»-ի աղբյուրների տեղեկատվության համաձայն՝ հեռակոնֆերանսի ռեժիմով միջոցառումները նախատեսված են հաջորդ շաբաթվա սկզբին:

Այս խորագրի վերջին նյութերը