Լրահոս

07.11.2021 13:17


Մահացել է Սերժ Սարգսյանի մայրը

Մահացել է Սերժ Սարգսյանի մայրը

Խոր ցավով տեղեկացնում ենք, որ նոյեմբերի 7-ին 92 տարեկանում Ստեփանակերտում կյանքից հեռացել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մայրը՝ Նորա Վահանի Սարգսյանը: Այս մասին հայտարարություն է տարածվել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ֆեյսբուքյան էջում:

«Հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 8-ին, ժամը 18:00-ից, Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցում, հուղարկավորությունը՝ նոյեմբերի 9-ին, ժամը 12:00-ին, նույն վայրից:

ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը խորին ցավակցությունն է հայտնում նախագահ Սարգսյանին, նրա ընտանիքին, հարազատներին և մերձավորներին»,-ասված է հայտարարության մեջ:

Այս խորագրի վերջին նյութերը