Անդրանիկ Թևանյան. Պատերազմում մենք պարտվեցինք քաղաքական անբարոյականության պատճառով (տեսանյութ)
Այսօր մենք ունենք գոյաբանական, լինելության, ինքնության խնդիր, քանի որ փաստացի կորցրել ենք Արցախի պետականությունը, այս պատերազմի ընթացքում մենք գործնականում կորցրել ենք Արցախը, Հայաստանը այլևս չի հանդիսանում Արցախի անվտանգության երաշխավորը, չի հանդիսանում իր անվտանգության երաշխավորը։ Այս մասին այսօր «Համախմվում ենք» համաերիտասարդական ֆորումի ընթացքում ասաց պատգամավոր Անդրանիկ Թևանյանը։
«Աշխարհում ընդունված է, որ որբ է մնում պարտությունը, սակայն ով զարմանք, Հայաստանում որբ մնաց հաղթանակը։ 1994 թվականից հետո քաղաքական վերնախավը, հատկապես՝ իշխանությունը անտեր թողեց հաղթանակը, և քաղաքականությունը դարձրեց անբարոյական, դա հանգեցրեց մեր պարտությանը։ Ղարաբաղ անունը կրող կոմիտեն, որը եկավ իշխանության և պատմերազմից հետո հայտարարեց, որ Ղարաբաղի խնդիրը բեռ է Հայաստանը զարգացնելու համար, այդ վերնախավը անբարոյական է, այդ անբարոյական քաղաքական վերնախավից ծնվել է այսօրվա անբարոյական քաղաքական իշխանությունը, այս իշխանությունը հետևանքը և թերմացքն է այն իշխանության, որը հայտարարում էր, թե Ղարաբաղը բեռ է»,-ասաց նա և նշեց, որ այս պարտությունը հոգեհարազատ էր այս իշխանությանը։
«Անկախ նրանից, թե սա եղել է տգիտության, թե դավաճանության հետևանք, ես պնդում եմ, որ այս պարտությունը եղել է այս իշխանության սրտով, եթե նույնիսկ նրանք չեն հասկացել, չեն ցանկացել»,-ասաց նա և նշեց, որ այս իշխանությունն է վատ իմաստով ռևանշիստ։
«Հասարակությունը չի սխալվել՝ քաղաքական փոփոխությունների գնալով, սակայն սխալվել է այն հարցում, թե ինչ ուժերի է բերել»,-ասաց նա և նշեց, որ իրենց նպատակն է ազգային իշխանություն ձևավորելը։

Աղբյուրը՝ tert.am