Աշխարհ

07.11.2021 09:01


Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հեռախոսով քննարկել են «3+3» ձևաչափը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հեռախոսով քննարկել են «3+3» ձևաչափը

Իրանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Հուսեյն Ամիր Աբդուլահիանը եւ Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են տարածաշրջանային խնդիրները, հայտնում է իրանական IRNA գործակալությունը։

Իրանի արտգործնախարարի խոսքով, Իրանը սատարում է «3+3» ձեւաչափին՝ երեք անդրկովկասյան երկրներ եւ նրանց երեք խոշոր հարեւաններ՝ Ռուսաստան, Իրան ու Թուրքիա, եւ կարծում է, որ տարածաշրջանային խնդիրները կարելի է լուծել ներտարածաշրջանային մեխանիզմների օգնությամբ։

«Իրանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ համագործակցության վիճակն ու հեռանկարները»,-ասված է Իրանի ԱԳՆ կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։

«Վերջին ամիսներին, որոշ թյուրիմացությունների հետ մեկտեղ, ակտիվացել են այն կողմերը, որոնց դուր չեն գալիս երկու երկրների միջեւ լավ հարաբերությունները, ինչին մենք անցել ենք երկու երկրների պաշտոնյաների խելամտության շնորհիվ, եւ այժմ կարող ենք շարժվել դեպի երկկողմ հարաբերությունների հետագա ընդլայնում»,-ասել է Ամիր Աբդուլահիանը։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը