Քաղաքական

07.11.2021 09:56


ՏԻՄ ընտրություններից առաջ գումար է բաժանվել մարզպետարաններում

ՏԻՄ ընտրություններից առաջ գումար է բաժանվել մարզպետարաններում

Փաստորեն, մինչև տարեվերջ ՀՀ բոլոր մարզերում են անցկացվում ՏԻՄ ընտրություններ: Դեկտեմբերի 5-ին Լոռու մարզում անցկացվելիք քվեարկությունից առաջ մարզպետ Արամ Խաչատրյանի՝ նոյեմբերի 4-ին կայացրած որոշմամբ, որպես դրամական օգնություն՝ 815 հազար դրամ է բաժանվել մարզի 21 ընտանիքներին: Այս մասին գրում է 168.am-ը:

Յուրաքանչյուր ընտանիքին բաժանված գումարի չափը տատանվում է 20-50 հազարական դրամի շրջանակում։

Այս խորագրի վերջին նյութերը