Նոյեմբերի 8-ով սկիզբ է դրվում ազգային դիմադրության, որը կձախողի ՀՀ-ի նկատմամբ թշնամական ծրագրերը․ Քրիստինե Վարդանյան
Նոյեմբերի 8-ի հանրահավաքով սկիզբ է դրվում ազգային դիմադրության, որը կկանխի Արցախի հայաթափումը, Հայաստանի թրքացումը, կձախողի ՀՀ-ի նկատմամբ թշնամական ծրագրերը։ Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
Պատգամավորը մանրմասնելով համազգային հանրահավաքի նպատակները, նշեց․ «Նոյեմբերի 9-ին լրանում է կապիտուլյացիայի ստորգարման մեկ ամյակը ու այս մեկ տարին մենք տեսանք, որ Հայաստանը ունի իշխանություն, որի ծրագրերը զարմանալիորեն համընկնում են Հայաստանի թշնամիների ծրագրերին։ Այս իշխանությունն ասում է, որ ինքը մանդատ է ստացել երկիրը ղեկավարելու ու անելու այն ամենը, ինչ ցանկանում է, մինչդեռ Հայաստանը կործանելու մանդատ որևէ մեկին չի տրվել։ Ինչպես պետք է ժողովուրդը արտահայտի, որ ինքը չի ուզում, որ կործանվի Հայաստանը, ինքը ուզում է հայրենիք ունենալ, ինքը ուզում է երկրում ապրել, որտեղ Թուրքիան ազդեցություն չունի, հայ ժողովուրդն ուզում է ունենալ հայկական Արցախ և ցույց տալու միակ ձևը ժողովրդի ներկայությունն է փողոցում, հանրահավաքը այս դեպքում դրա համար է, որ մենք մեկնարկում ենք ազգային դիմադրությունը»։
Քրիստինե Վարդանյանի խոսքով, հանրահավաքին իշխանություններին, թշնամական պետությանը և ամբողջ աշխարհին ցույց են տալու, որ Հայաստանում կա արժանապատվություն ունեցող ժողովուրդ, որը համաձայն չէ այն ընթացքին, որով Հայաստանին տանում է իշխանությունը։
«Դա հնարավոր է միայն համազգային դիմադրության ձևավորման պարագայում։ Նոյեմբերի 8-ի հանարահավաքը այս պրոցեսի սկիզբն է։ Հայաստանը կդիմադրի, հայ մարդը կդիմադրի ու մենք կկազմակերպենք այդ դիմադրությունը, որը պետք է վերածվի համազգային շարժման՝ ներառելով Հայաստանը, Սփյուռքը, Արցախը։ Հետագա բոլոր գործողութունները պետք է պայմանավորված լինեն հենց այս արձանագրումով»,-նշեց ընդդիմադիր պատգամավորը։