Երևանում բացվել է Արմեն Թավադյանի անհատական ցուցահանդեսը (տեսանյութ)
Նոյեմբերի 5-ին «Երևան» հյուրանոցի նախասրահում բացվել է Արմեն Թավադյանի «Տիեզերք» խորագրով անհատական ցուցահանդեսը։Նկարելու իրշնորհը Արմեն Թավադյանը բացահայտել է վերջերս՝ ամռանը։ Նկարելիս նյութի և ոճի ընտրությունը, ինչպես ինքն է նշում, պատահական չէ։ Արմեն Թավադյանը նկարում է ակրիլով, ստեղծագործում՝ աբստրակտ ոճում։Թեև նկարելն իր համար ընդամենը նախասիրություն է, սակայն վաղուց է հետաքրքրված եղել աբստրակտ աշխատանքներով։
«Սա էմոցիոնալ շարք է: Կան նկարներ, որոնք շատ խիստ տարբերվում են մյուսներից` կախված տվյալ օրվա իմ տրամադրությունից»,-լրագրողների հետ զրույցում ասաց Թավադյանը:
Նրա խոսքով աշխատանքներն արտացոլել են այն հոգեվիճակը, որն ուներ տվյալ պահին, իսկ դրանցում առկա վառ գույները լավատեսության խորհրդանիշ են:
Ի դեպ, ցուցահանեդը կտևի երեք օր՝ մինչև նոյեմբերի 7-ը:

Մանրամասները՝ yerevan.today-ի տեսանյութում։