Աշխարհ

06.11.2021 19:23


«6-ի հարթակի» վերաբերյալ Վրաստանը բազմիցս արտահայտվել է․ քիչ հավանական է, որ դրան երբևէ համաձայնի․ վրացի վերլուծաբան

«6-ի հարթակի» վերաբերյալ Վրաստանը բազմիցս արտահայտվել է․ քիչ հավանական է, որ դրան երբևէ համաձայնի․ վրացի վերլուծաբան

Ակտիվորեն առաջ է մղվում «6-ի հարթակի» գաղափարը, որի վերաբերյալ Վրաստանը բազմիցս արտահայտվել է, և քիչ հավանական է, որ Վրաստանը սրան երբևէ համաձայնի, 168.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ակտիվ քննարկվող «3+3» ձևաչափի կամ «6-ի հարթակի» շուրջ Վրաստանի դիրքորոշմանը, ասել է վերլուծաբան Իրակլի Մենագարիշվիլին։

«Կա խնդիր՝ Վրաստանին ներքաշել ազդեցության այդ գոտի, որում ԱՄՆ, ԵՄ ազդեցությունը չի լինելու կամ քիչ է լինելու։ Հասկանալի է նաև այն հանգամանքը, թե ինչու է Թուրքիան այն առաջ մղում, իսկ Ռուսաստանը՝ պահպանում որոշակի չեզոքություն: Սակայն կարծում եմ՝ հենց այս փուլում վերադասավորումն ընթանում է, և եթե Մոսկվան իսկապես հետաքրքրված լիներ, որ օր առաջ ներդրվի այդ նոր մեխանիզմը՝ թեկուզ առանց Թբիլիսիի, այն արդեն կգործեր: Կա հրապարակային գործընթաց, բայց ամեն ինչ չէ, որ հրապարակային է ու հասկանալի»,-ասել է վերլուծաբանը:

Նրա խոսքով՝ Էական կարևորություն ունի Մոսկվայի դիրքորոշումը, որը հապաղում է, սպասում որոշակի գործընթացների:

«Այդ գործընթացում Վրաստանն ունի իր օրակարգը հարևանների հետ, որն իրականացնում է իր գործընկերների համաձայնությամբ: Իրանի դիրքորոշումն ավելի պարզ է, սակայն ավելի ուշագրավ է Մոսկվայի, Երևանի դիրքորոշումը, և կարծում եմ՝ դա պայմանավորված է այն հանգամանքով, որ նախնական պլանը հենց «6-ի պլատֆորմն» էր, ու եթե այն չի իրականանում այդ տեսքով, հնարավոր մասնակիցները սկսում են մտածել: Սակայն ասել, որ այն տապալվելու է, չեմ կարող, նույնը չեմ կարող ասել նաև Վրաստանի նախաձեռնության մասին, քանի որ բոլորը նոր աշխարհում վերադիրքավորման փուլում են, և դա կարող է երկարաձգվել»,-ասել է Իրակլի Մենագարիշվիլին։

Այս խորագրի վերջին նյութերը