Լրահոս

06.11.2021 19:25


Նոյեմբերի 8-ի հանրահավաքի մասնակիցներին հորդորում ենք պահպանել հակահամաճարակային կանոնները․ «Հայաստան» դաշինք

Նոյեմբերի 8-ի հանրահավաքի մասնակիցներին հորդորում ենք պահպանել հակահամաճարակային կանոնները․ «Հայաստան» դաշինք

«Հայաստան» դաշինքը նոյեմբերի 8-ին նախատեսված հանրահավաքին ընդառաջ հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Հարգելի՛ հայրենակիցներ,

«Հայաստան» դաշինքը նոյեմբերի 8–ին` ժամը 18։00-ին, Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքի մասնակիցներին հորդորում է օգտվել հակահամաճարակային կանոններից։ Որքան անհրաժեշտ է այս չարիքի իշխանության հեռացումը, նույնքան անհրաժեշտ է մեր քաղաքացիների անվտանգության ապահովումը։

Վերահաստատում ենք մեր դիրքորոշումը՝ պետք է ձևավորել ազգային դիմադրություն և հասնել իշխանափոխության, որը մեր երկիրն այս վիճակից դուրս բերելու, արժանապատիվ խաղաղություն ապահովելու, սոցիալ–տնտեսական ճգնաժամը հաղթահարելու, մեր երկրի անվտանգությունն ապահովելու նախապայմանն է»։

Այս խորագրի վերջին նյութերը