Ռոբերտ Քոչարյանը նոյեմբերի 8-ի հանրահավաքին ընդգրկուն ելույթով հանդես կգա․ Ագնեսսա Խամոյան
«Սա խորհրդարանական ընտրություններից հետո «Հայաստան» դաշինքի հրավիրած առաջին հանրահավաքն է և բնական է, որ դաշինքի ղեկավար, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ոչ միայն ներկա է լինելու հանրահավաքին, այլ նաև ընդգրկուն ելույթով է հանդես գալու՝ անդրադառնալով կուտակված հարցերին»,-NEWS.am-ի հետ զրույցում հայտարարեց Հայաստան դաշինքի պատգամավոր Ագնեսսա Խամոյանը՝ անդրադառնալով մեր այն հարցին, թե արդյոք նոյեմբերի 8-ի հանրահավաքին ելույթով հանդես է գալու նաև Ռոբերտ Քոչարյանը։
Պատգամավորը միաժամանակ ընդգծեց, որ իրեն զարմացնում է հանրահավաքին՝ նախագահ Քոչարյանի մասնակցության և ելույթի մասին տրվելիք հարցերը, նկատելով, որ ոչ իրենց դաշինքի նպատակներն են փոխվել, ոչ էլ նախագահ Քոչարյանն է ետ կանգնել պայքարից՝ այն է օր առաջ ձերբազատվել այս իշխանություններից։
«Ընտրություններից հետո տարբեր գնահատականներ են հնչում մեր գործունեությանը, կան տեսակետներ, թե մենք միայն խորհրդարանական պայքարով ենք բավարարվել, մեր երկրի ճակատագիրը շարունակում է վտանգված մնալ, աշխարհաքաղաքական օղակը մեր շուրջ սեղմվում է, և այս պայմաններում, կարծում եմ, մեր երկրի ճակատագրով անհանգիստ քաղաքացիները վստահաբար նոյեմբերի 8-ի հանրահավաքում կստանան իրենց հուզող հարցերի պատասխանները»,-հայտարարեց պատգամավորը, ընդգծելով, որ նոյեմբերի 8-ին դրվելու է համահայկական դիմադրության մեկնարկը։