Աշխարհ

06.11.2021 22:40


ԱՄՆ հետախուզական գործակալությունների աշխատակիցները հրաժարվում են պատվաստվել կորոնավիրուսի դեմ՝ մտահոգությունների ալիք բարձրացնելով երկրում

ԱՄՆ հետախուզական գործակալությունների աշխատակիցները հրաժարվում են պատվաստվել կորոնավիրուսի դեմ՝ մտահոգությունների ալիք բարձրացնելով երկրում

Ամերիկյան հետախուզական գործակալությունների աշխատակիցներից շատերը կարող են շուտով ազատվել աշխատանքից՝ կառավարության՝ պատվաստվելու պահանջը չկատարելու պատճառով:

Ինչպես փոխանցում է The Associated Press-ը, թեև հետախուզական գործակալությունների անձնակազմերում պատվաստման մակարդակն առհասարակ ավելի բարձր է, քան ամերիկյան հասարակության շրջանում, կան հաստատություններ, որոնց աշխատակիցների մի մասը հրաժարվում է պատվաստվել: Ինչպես օրինակ, Կենտրոնական հետախուզական վարչությունում պատվաստված աշխատակիցների թիվը կազմում է 97 տոկոս, սակայն 18 գործակալությունից բաղկացած հետախուզական միությունում այդ տոկոսը ցածր է և ընդգրկում է մոտ 100 000 մարդ:

Այս տվյալները հայտնել է Ներկայացուցիչների պալատի անդամ, հանրապետական Քրիս Ստյուարտը՝ վկայակոչելով պալատի հետախուզական հարցերով հանձնաժողովին: Նրա խոսքով՝ որոշ գործակալություններում չպատվաստված աշխատակիցների թիվը կազմում է 20%, որոշներում էլ՝ 40%:

ԱՄՆ պետական հաստատություններում աշխատակիցների պատվաստման վերջնաժամկետը նոյեմբերի 22-ն է, որից հետո չպատվաստված անձինք կարող են հեռացվել աշխատանքից: Հետախուզական գործակալությունների դեպքում դա ազգային անվտանգությանն առնչվող հարց է, ինչը մտահոգության ալիք է բարձրացրել Հանրապետական կուսակցության շրջանում, քանի որ ոլորտի աշխատակիցները հատուկ պատրաստում անցած և գիտելիքների տիրապետող անձինք են, որոնց փոխարինելը հեշտ չէ:

Ընդհանուր առմամբ, ԱՄՆ չափահաս բնակչության 70 տոկոսն է ամբողջությամբ պատվաստվել կորոնավիրուսի դեմ, 80 տոկոսն էլ ստացել է առնվազն մեկ չափաբաժին:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը