Աշխարհ

06.11.2021 22:21


Թուրքական դատարանը «հրեա» բառը վիրավորական է համարել

Թուրքական դատարանը «հրեա» բառը վիրավորական է համարել

Թուրքիայի Բուրսա քաղաքի քաղաքացիական գործերով դատարանը երկրի նախագահին «հրեա» ասելու համար մեղավոր է ճանաչել սոցցանցում գրառում կատարած քաղաքացուն։

Ստամբուլի հայկական Agos–ի փոխանցմամբ՝ քաղաքացին սոցցանում գրել էր, թե Էրդողանը մուսուլման է ձևանում, սակայն հրեա է։ Այս արտահայտության համար Էրդողանի փաստաբանը գրություն է ուղարկել դատարան, որ «հրեա» բառը ստորացուցիչ ու վիրավորական է։

Դատավարության ժամանակ մեղադրյալի փաստաբան Բառան Գյունեշը շեշտել է, որ հրեաները Թուրքիայի արժանապատիվ քաղաքացիներ են և մեկին հրեա ասելը չի կարող վիրավորական լինել։ Սակայն դատարանը վիրավորանք է համարել «հրեա» բառը և դատապարտել 10 ամիս ազատազրկման այնուհետ այն փոխարիներ 7 հազար լիրա տուգանքով։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը