NASA-ն տիեզերանավ կուղարկի աստղակերպի ուղղությունը շեղելու համար
NASA-ն ծրագրում է եկող տարի 24 հազար կիլոմետր ժամ արագությամբ թռչող տիեզերանավի և աստղակերպի բախում իրականացնել՝ «մոլորակային պաշտպանության» փորձարկման ընթացքում։ Այս մասին տեղեկացնում է «Лента Ру»-ն՝ հղում կատարելով Phys.org-ին։
DART (Double Asteroid Redirection Test) նախագիծը կոչված է պատասխանելու այն հարցին, թե արդյոք սարքի բախումը աստղակերպի հետ արդյունավետ միջոց է երկնային մարմնի ուղղությունը շեղելու համար, որը կարող է սպառնալ Երկրին ապագայում։ NASA-ի գնահատականներով՝ առաքելության արժեքը կկազմի 330 մլն դոլար։
DART տիեզերանավը կարձակեն SpaceX Falcon 9 հրիթիռով նոյեմբերի 23-ին, խաղաղօվկիանոսյան ժամանակով ժամը 22.20-ին, Կալիֆոռնիայի Վանդենբերգ տիեզերակայանից։ Եթե արձակումը տեղի ունենա այդ ժամանակ, ապա բախումը աստղակերպի հետ տեղի կունենա եկող տարվա սեպտեմբերի 26-հոկտեմբերի 1 ընթացքում, Երկրից մոտ 11 մլն կիլոմետր հեռավորության վրա։
Նպատակը մոտ 160 մետր տրամագծով Դիմորֆոս աստղակերպն է, որը պտտվում է ավելի խոշոր աստղակերպ Դիդիմոսի շուրջ։ Չնայած այս երկնային մարմիններից ոչ մեկը չի սպառնում Երկրին, դրանք կատարյալ թեկնածուներ են՝ ցամաքային հեռադիտակներով նրանց հետևելու հնարավորության պատճառով։
Չնայած տիեզերական սարքը չի ոչնչացնի աստղակերպը, այն կարող է փոքր-ինչ փոխել նրա ուղեծիրը, որի շրջանն այժմ կազմում է 11 ժամ 55 րոպե։ Թեստը մշակվել է, որպեսզի օգնի գիտնականներին հասկանալ, թե ինչ խթան է անհրաժեշտ, որպեսզի շեղվի աստղակերպի ուղղությունը, եթե այն հանկարծ ուղղվի դեպի Երկիր։

Աղբյուրը՝ news.am