Լրահոս

06.11.2021 19:40


Սպիտակի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Էջմիածնում

Սպիտակի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Էջմիածնում

Ոստիկանության Սպիտակի բաժնի համայնքային ոստիկանների և ՊՊԾ ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 5-ին Էջմիածին քաղաքի Բաղրամյան փողոցում հայտնաբերվել և Սպիտակի բաժին բերման է ենթարկվել 18-ամյա Նժդեհ Դ.-ն, որը նոյեմբերի 3-ից ոստիկանության Աշտարակի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը) մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Նժդեհ Դ.-ն ներկայացվել է հետախուզումը նախաձեռնողին:

Այս խորագրի վերջին նյութերը