Լրահոս

06.11.2021 14:54


Արցախում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 121 նոր դեպք

Արցախում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 121 նոր դեպք

Արցախի Հանրապետությունում նոյեմբեր 5-ին կատարվել է 341 թեստավորում, գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 121 նոր դեպք: Արցախի առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ կորոնավիրուսային հիվանդությամբ ներկայում ստացիոնար բուժում է ստանում 144 վարակակիր:

Բժիշկները 20 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 101-ինը՝ ծանր, այդ թվում, երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում:

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 18024 քաղաքացու հետազոտություն, որից 2531-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու:

Այս խորագրի վերջին նյութերը