Լրահոս

06.11.2021 16:44


ՀՀ-ում բերման են ենթարկել Իրանի և Ուկրաինայի իրավապահների կողմից հետախուզվող քաղաքացիներին

ՀՀ-ում բերման են ենթարկել Իրանի և Ուկրաինայի իրավապահների կողմից հետախուզվող քաղաքացիներին
Հայաստանում բերման են ենթարկվել Իրանի և Ուկրաինայի իրավապահների կողմից փնտրվող քաղաքացիներ, տեղեկացնում է ոստիկանությունը։
Նշվում է, որ նոյեմբերի 5-ին ոստիկանության Բաղրամյանի բաժնի քրեական հետախույզների և անձնագրային ծառայության աշխատակիցների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Բաղրամյան գյուղից բաժին բերման է ենթարկվել 32-ամյա Գարեգին Մ.-ն։ Վերջինս 2016-ից Ուկրաինայի իրավապահների կողմից հետախուզվում էր թմրանյութերի ապօրինի շրջանառության մեղադրանքով: Հայտնաբերման մասին հայ իրավապահները հայտնել են ուկրաինացի գործընկերներին։ Հայտնի չէ՝ Գարեգին Մ․-ն Ուկրաինայի, թե Հայաստանի քաղաքացի է։
Նույն օրը՝ նոյեմբերի 5-ին Երևանի Վաղարշյան փողոցից բերման է ենթարկվել 32-ամյա Ալի Ս.-ին։ Նա սեպտեմբերի 6-ից Իրանի Իսլամական Հանրապետության Ինտերպոլի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով: Հայտնաբերման մասին հայտնել են ՀՀ ԱՆ իրավական փոխօգնության վարչությանը:

Այս խորագրի վերջին նյութերը