Մեկնաբանություն

06.11.2021 14:10


Նիկոլի ցածր վստահությունը և պատվաստումների խայտառակ ցուցանիշը

Նիկոլի ցածր վստահությունը և պատվաստումների խայտառակ ցուցանիշը

Շատ հետաքրքիր երևույթ է արձանագրվում հանրային կյանքում։ Թվում է, թե Նիկոլ Փաշինյանի ասածները պետք է ընկալելի ու ընդունելի լինեն այն վեց հարյուր եսիմ քանի հազար ընտրողի համար, որոնք գնացել ու քվե են տվել «Ապագա կա ապագա» օրուելյան ոճի կարգախոսի օգտին։

Եթե հավատալու լինենք ԿԸՀ–ի թվերին, ապա Նիկոլի վստահության մակարդակը գոնե այդ վեց հարյուր եսիմ քանի հազարի մոտ պետք է բարձր լիներ։ Նրանք, մասնավորապես, պետք է լսեին Նիկոլին ու գնային պատվաստվեին կորոնավարակի դեմ։ Պետք է լսեին, բայց չեն լսում։

Պատվաստման թվերով Հայաստանը համաշխարհային հակառեկորդակիրների շարքում է։ Ըստ միջազգային հետազոտությունների՝ մեզանում պատվաստված է բնակչության 7 տոկոսը։ Եթե հաշվի առնենք, որ այդ տոկոսի մեջ զգալի մաս են կազմում Նիկոլին չընտրածները (Նիկոլին ընտրողները և Նիկոլին հավատացող զոմբիները, որպես կանոն, պատվաստումների դեմ են խոսում, ասում են, որ իրենց դրանով չիպավորում են, որ իրենց գլխին պատվաստվելուց հետո պոզեր են աճելու և այլն) և կեղծ թղթի միջոցով պատվաստված ներկայացածները, ապա կարող ենք ասել, որ Նիկոլի կոչին գրեթե զրոյական արձագանք է եղել։ Ասել է թե՝ նրա վստահությունը զրոյին մոտ է։

Ի դեպ, Հայաստանը պատվաստվածների քանակով աֆրիկյան հետամնաց երկրների շրջապատում է հայտնվել։ Մենք բազմապատիկ զիջում ենք և՛ մեր անմիջական հարևաններին, և՛ եվրոպական բոլոր երկրներին։ Համեմատության համար նշենք, որ Վրաստանում պատվաստված է բնակչության 23 տոկոսը, Ադրբեջանում՝ 43 տոկոսը։

Նիկոլենք տապալեցին կորոնայի դեմ պայքարը սկզբնական փուլում։ Տապալեցին վարակի տարածման բոլոր փուլերում։ Հիմա էլ տապալում են պատվաստումների գործընթացը, քանզի իրենց խոսքն ու հորդորը զրո արժեք ունեն անգամ իրենց օգտին քվեարակածների համար։ Ու քանի որ այլ ճար չունեն, դիմում են մարազմատիկ քայլերի։ Մամուլում տեղեկություններն են տարածվել, որ ով չպատվաստվի, կոմունալ վճարները նրանց համար թանկանալու են։ Թե որքանով է ճիշտ այդ լուրը, դժվար է ասել, բայց դե սրանցից ամեն ինչ սպասելի է։

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը