Լրահոս

06.11.2021 11:19


55 մահ` մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 2177 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

55 մահ` մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 2177 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում նոյեմբերի 6-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 2177 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 319 016-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 46 քաղաքացի:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 9 դեպք:

Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 55 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 7960-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 2283 է, ընդհանուր առողջացածներինը՝ 279 148, փաստացի բուժվողներինը՝ 31 908: Մեկ օրում արվել է 10 469 թեստավորում, ընդհանուր առմամբ արվել է 2 167 911 թեստավորում:

Այս խորագրի վերջին նյութերը