Քաղաքական

06.11.2021 09:54


Հայաստանում նոյեմբերի 8-ի հանրահավաքը կնշանավորի համահայկական պայքարի մեկնարկը

Հայաստանում նոյեմբերի 8-ի հանրահավաքը կնշանավորի համահայկական պայքարի մեկնարկը

Անհրաժեշտ է ձեւավորել համահայկական ազգային ընդդիմություն նոր հնարավոր արարքները, Հայաստանի թրքացումը, Ղարաբաղի հայաթափումը թույլ չտալու համար: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է խորհրդարանի խմբակցության փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը:

«Մեզ պետք չեն ինչ-որ ակնհայտ հավելյալ տեղեկություններ, որոնք կարող էին հաստատել մեր մտավախությունները: Մենք չենք փորձում հաստատել դրանք կամ ինչ-որ մեկին համոզել: Մենք բավականաչափ ժամանակ ենք ունեցել համոզվելու, որ գործող իշխանությունն ունակ է ապահովել երկիրը միայն պարտությամբ եւ տարատեսակ աղետներով»,-ասել է Սաղաթելյանը:

Հարցին՝ ինչու «Հայաստանը» դաշինքը որոշել է վերականգնել փողոցային պայքարը նոյեմբերին, այլ ոչ սեպտեմբերին, երբ եղանակային պայմաններն ավելի նպաստավոր էին, խորհրդարանի փոխխոսնակը բացասական պատասխան է տվել:

«Եթե մենք պայմանավորենք մեր գործողությունները եղանակային պայմաններով, ապա պետք է հաշվի առնել ե՛ւ ամառային տապը, ե՛ւ ձմռան ցրտերը: Մենք չենք համարում, որ բոլոր խնդիրները կլուծվեն մեկ քայլով: Այդպես մենք չենք հասնի մեր նպատակին: Դա երկարաժամկետ եւ հաջորդական գործընթաց է»,-ընդգծել է պորհրդականը:

Նրա կարծիքով՝ շարժմանը պետք է միանա նաեւ սփյուռքը: Նա համոզված է, որ պայքարը պետք է ցանցային դառնա:

«Մենք պետք է ցույց տանք գործող իշխանությանը, ամբողջ աշխարհին, թշնամուն, որ նոր զիջումները հայ ժողովրդի կողմից ներում չեն ստանա: Չնայած մենք նախորդ մեղքերը չենք ներել նրանց»,-նշել է ընդդիմադիրը՝ շեշտելով օրենսդիր մարմնի շրջանակում պայքարը շարունակելու անհրաժեշտությունը:

Ընդ որում՝ նրա խոսքով՝ ընդդիմությունը շարունակում է պահանջել ներկայիս կառավարության եւ վարչապետի հրաժարականը:

Հարցին՝ արդյոք ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի նոյեմբերի 8-ի հանրահավաքին՝ Սաղաթեպյանը հաստատակամ պատասխան է տվել:

«Նա կմասնակցի եւ ուղերձ կհղի»,-ամփոփել է ԱԺ փոխխոսնակը:

Հիշեցնենք՝ «Հայաստան» ընդդիմադիր խմբակցությունը նոյեմբերի 8-ին, ժամը՝ 18:00-ին կանցկացնի հանրահավաք Երեւանի Ազատության հրապարակում:

Այս խորագրի վերջին նյութերը