«Հայաստան» դաշինքը նոյեմբերի 8-ի հանրահավաքով սկսում է դիմադրության շարժումը․ Վահե Հակոբյան
Միանգամայն հասկանալի է, թե ինչու է ընտրվել հենց այն օրը, որն ընտրվել է, հանրահավաքի անցկացման համար։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը։
Նա հիշեցրեց, որ այդ օրը լրանում է ամոթալի փաստաթղթի ստորագրման տարելիցը։
«Գլխավոր խնդիրը, նշանակված օրը հանրահավաքի անցկացման պատճառը հենց դա է»,-հավելեց Հակոբյանը։
Պատգամավորն ասաց, որ «Հայաստան» դաշինքը դիմադրության շարժում է սկսում:
«Մնացածը կհայտարարվի հանրահավաքի ժամանակ։ Դեռ չեմ ուզում փակագծերը բացել»,-շեշտեց նա։
Նշենք, որ «Հայաստան» դաշինքը նոյեմբերի 8-ին` ժամը 18:00-ին, Երևանի Ազատության հրապարակում հանրահավաք կանցկացնի։
2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Զինված ուժերը, կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի գործող նորմերը և հակամարտության կարգավորման խաղաղ բանակցային գործընթացի տրամաբանությունը, հրթիռային և հրետանային զենք և ավիացիա կիրառելով, հարձակման անցան շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով ՊԲ մարտական դիրքերը և Ղարաբաղի խաղաղ բնակավայրերը։
Ռազմական գործողություններն ավարտվեցին 2020 թվականի նոյեմբերի 9-ին՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ հայտարարության ստորագրմամբ։ Պատերազմի արդյունքում Ադրբեջանն օկուպացրեց Արցախի Հանրապետության տարածքի ավելի քան 70 տոկոսը։