Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Վատիկանում ղեկավար պաշտոնում առաջին անգամ կին է նշանակել
Հռոմի Ֆրանցիսկոս պապն առաջին անգամ Վատիկանում ղեկավար պաշտոնում կին է նշանակել՝ նրան դարձնելով աշխարհի ամենափոքր պետությունում ամենաբարձրաստիճան կինը, հայտնել է Reuters-ը։
Վատիկանի նահանգապետի գլխավոր քարտուղար է նշանակվել 52-ամյա իտալացի միանձնուհի Ռաֆայելլա Պետրինին, ինչը կարելի է համեմատել փոխնահանգապետի կամ փոխքաղաքապետի պաշտոնների հետ։ Վարչակազմը, որը տեղակայված է Վատիկանի կենտրոնում գտնվող մեծ պալատում, ունի ավելի քան 2000 աշխատակից:
Պետրինիի նշանակումը նշանավորում է Հռոմի պապի վերջին փորձը՝ գենդերային հավասարակշռությունը բարելավելու խոստումների կատարումը:
Մի շարք այլ կանայք ևս պաշտոններ ունեն Վատիկանի դեպարտամենտներում, սակայն նրանք զբաղվում են կրոնական և սոցիալական հարցերով և շատ ավելի փոքր աշխատակազմ ունեն։
Օգոստոսին Հռոմի պապը իտալացի միանձնուհի քույր Ալեսանդրա Սմերիլիին նշանակել է Վատիկանի զարգացման վարչության քարտուղարի ժամանակավոր պաշտոնում, որը զբաղվում է արդարադատության և խաղաղության հարցերով։
Նա նաև վեց կին է նշանակել Վատիկանի ֆինանսները վերահսկող խորհրդի բարձր պաշտոններում, ինչպես նաև փոխարտգործնախարարի, Վատիկանի թանգարանների տնօրենի և Վատիկանի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալի պաշտոններում:
Ֆրանցիսկոսն ասել է, որ ինքը որևէ պատճառ չի տեսնում, թե ինչու կինը չպետք է բարձր պաշտոններ զբաղեցնի, բացի այն կանանցից, որոնք վարդապետական նկատառումներով բաց են միայն ձեռնադրված քահանաների համար:

Աղբյուրը՝ news.am