Լրահոս

20.04.2009 15:58


Արա Բաբլոյան.«Այս փոփոխությունը թույլ կտա մեզ շատ կյանքեր փրկել»

Արա Բաբլոյան.«Այս փոփոխությունը թույլ կտա մեզ շատ կյանքեր փրկել»

ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը «Նովոստի-Արմենիա» ակումբում խոսել է «Մարդուն օրգաններ և հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների մասին։

Նա նշել է, որ հիմնականում քննարկվել են մահացած մարդուց օրգան կամ հյուսվածք փոխպատվաստելու հարցերը, ինչպես նաև, ևս մեկ անգամ շեշտվել է այն հանգամանքը, որ օրգանն առք ու վաճառքի ենթակա չէ, և փոխպատվաստումը կատարվում է անհատույց։

-Այսուհետ, ըստ փոփոխված օրենքի, փոխպատվաստման նպատակով դիակից օրգաններ և հյուսվածքներ չեն կարող վերցվել միայն այն դեպքում, երբ տվյալ անձն իր կենդանության օրոք, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, հրաժարվել է մահից հետո հանդես գալ որպես օրգանների եւ հյուսվածքների դոնոր։ Այս փոփոխությունը թույլ կտա մեզ շատ կյանքեր փրկել։ Հայկական մենթալիտետի պատճառով այս գործընթացը կանգնած էր, սակայն դրա կարիքն իսկապես զգացվում էր,- ասել է Արա Բաբլոյանը։

Հիշեցնենք, որ վերոնշյալ օրենքն ընդունվել է 19.03.2009թ.։

 

Այս խորագրի վերջին նյութերը