Աշխարհ

05.11.2021 19:20


Facebook-ում կլիմայի փոփոխության մասին ապատեղեկատվության մասշտաբներն «ապշեցուցիչ են»

Facebook-ում կլիմայի փոփոխության մասին ապատեղեկատվության մասշտաբներն «ապշեցուցիչ են»

Facebook-ում կլիմայի փոփոխության մասին ապատեղեկատվության մասշտաբներն «ապշեցուցիչ են» և «զգալիորենորեն աճում են»: Real Facebook Oversight Board-ում հրապարակված զեկույցում անկախ դիտորդական խումբը և Stop Funding Heat բնապահպանական ոչ առևտրային կազմակերպությունը վերլուծել են ֆեյսբուքյան ավելի քան 195 էջերի և խմբերի տվյալները: Հետազոտողները հայտնաբերել են կլիմայական ճգնաժամը նսեմացնող կամ հերքող մոտ 818 000 գրառում, որոնք օրական 1,36 միլիոն դիտումներ են հավաքում:

«Facebook-ը և մյուս սոցիալական ցանցերը օգտատերերին մոլորեցնելով են գումար վաստակում»,-ասել է ամերիկացի սենատոր Շելդոն Ուայթհաուսը:

Հետազոտության հրապարակումը համընկնում է Գլազգոյում տեղի ունեցած Cop26 կլիմայական գագաթաժողովի հետ և կոչ է անում կառավարություններին լրջորեն դիտարկել սոցիալական ցանցերում կլիմայի ապատեղեկատվության դերը ջերմոցային գազերի արտանետումների կրճատման պայքարը ձախողելու գործում:

Հետազոտության ընթացքում վերլուծել են 195 էջ, որոնք ապատեղեկատվություն են տարածում կլիմայական ճգնաժամի մասին՝ օգտագործելով Facebook-ի CrowdTangle վերլուծական գործիքը: Տեղադրելով գրառումներ, ինչպիսիք են «Կլիմայի փոփոխությունը բնական է», «Կլիմայի փոփոխությունը անհեթեթություն է» և «Կլիմայի ռեալիզմը», այս խմբերը հիմնականում տարածել են մեմեր, որոնք հերքել են կլիմայի փոփոխության գոյությունը և ծաղրել այն քաղաքական գործիչներին, ովքեր փորձում են խնդիրը լուծել օրենսդրության միջոցով:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը