Քաղաքական

05.11.2021 17:16


«Հայաստան» խմբակցության նոր նախագիծը. ԱԺ քննիչ հանձնաժողովին սուտ տեղեկություն տրամադրողները կպատժվեն

«Հայաստան» խմբակցության նոր նախագիծը. ԱԺ քննիչ հանձնաժողովին սուտ տեղեկություն տրամադրողները կպատժվեն

Նոյեմբերի 9-ին Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը նիստում քննարկվելու է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանի ներկայացրած նախագիծը, ըստ որի Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովներին կեղծ կամ սուտ տեղեկություններ հայտնելը կամ տրամադրելը՝ պատժվում է՝ ազատազրկմամբ հինգից յոթ տարի ժամկետով:

Պաշտպանության և անվտանգության բնագավառներում քննիչ հանձնաժողովին կեղծ կամ սուտ տեղեկություններ հայտնելը կամ տրամադրելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասներկու տարի ժամկետով:

Պատգամավորի ներկայացրած նախագծով առաջարկվում է քրեականացնել Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովներին կեղծ կամ սուտ տեղեկություններ հայտնելը կամ տրամադրելը:

Պատգամավորը նշում է, որ Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովները և նրանց գործունեությունը երաշխավորված է թե՛ ՀՀ Սահմանադրությամբ, թե՛ Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքով:

Այս խորագրի վերջին նյութերը