Կարմիրը մահերն են. ՀՀ-ն կորոնավիրուսային ցուցանիշով առաջին հորիզոնականում է
Հայաստանում 1 մլն բնակչի հաշվով կորոնավիրուսային մահերը տասնյակ անգամներ գերազանցել են այն երկրների մահերի ցուցանիշները, որտեղ բնակչության մեծ մասն պատվաստված է։
Հայաստանում, սեպտեմբերի կեսերից սկսած, կորոնավիրուսային հիվանդությունից գրանցվող շաբաթական մահերն արտահայտվում են եռանիշ թվերով, իսկ հոկտեմբերի 10-ից հաստատվող վարակի նոր դեպքերը՝ հնգանիշ թվերով։
Հոկտեմբերի վերջին շաբաթվա տվյալներով՝ մեկ միլիոն բնակչի հաշվով կորոնավիրուսից մահանալու ցուցանիշով` 109 մահ, Հայաստանը զբաղեցնում է առաջին հորիզոնականը ասիական երկրների շարքում և չորրորդ հորիզոնականը՝ ողջ աշխարհում։
ՀՀ առողջապահության նախարարության հրապարակած ինֆոգրաֆիկայում կարմիրով նշված են մահերը, կանաչով` պատվաստումները։
Կարմիրը մահերն են. ՀՀ-ն կորոնավիրուսային ցուցանիշով առաջին հորիզոնականում է