Փաշինյանի նկարը կախել եմ սենյակումս, կա նման կարգ. Ռոմանոս Պետրոսյան
Լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում անդրադառնալով բարձրաստիճան պաշտոնյաների աշխատանքային սենյակներում Նիկոլ Փաշինյանի նկարը փակցնելու կարգին` Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը նշել է․
«Իմ սենյակում փակցված է Նիկոլ Փաշինյանի նկարը։ Ես երևույթներին նայում եմ ինստիտուցիոնալ տեսանկյունից և եթե այդ առումով կա նման որոշում և կարգ, ապա ինստիտուցիոնալ առումով ես որպես կաբինետի անդամ, բնականաբար, գործադրում եմ այդ կարգը։ Այդ երևույթը որևէ կերպ չի նսեմացնում այն արժեքները, գաղափարները, որը մենք տածել ենք»։
Պետրոսյանն ասել է, որ այդ կարգի և որոշման մասին խոսել է վարչապետի աշխատակազմի ղեկավարը, և խորհուրդ տվեց բավարարվել այդ մեկնաբանությամբ։
«Աշխատասենյակում ես հանդիսանում եմ պետական պաշտոնատար անձ և այդ կարգավիճակում չեմ առաջնորդվում իմ նախաձեռնողականությամբ և ճաշակով»,-ասել է Պետրոսյանը։