Շուտով շատ ավելի մեծ, զանգվածային ընդվզում ու դիմադրություն է լինելու․ Աղվան Վարդանյան (տեսանյութ)
Ես խորապես համոզված եմ, որ մեր ժողովուրդը, մեր հասարակությունը նույն հասարակությունն է, բայց տարիների ընթացքում կարողացան մանիպուլացնել, խոստումներ տալ, որոնք 99 տոկոսով իրականություն չդարձան։ Եվ մեր հասարակությունը կամաց-կամաց գիտակցում է, որ այս իշխանությունը ունակ չէ լինել կառուցողական՝ ոչ անվտանգության, ոչ սոցիալական, տնտեսական, ոչ իրավական, ոչ ժողովրդավարության առումով։ Այս մասին Yerevan.Today-ին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյան։
«Տեղի ունեցածը ջարդեց մեր ժողովրդին, մեր ժողովուրդը գնաց ԱԺ ջարդված վիճակով, ամեն ինչ կորցրած մտածողությամբ։ Կամ համակարպվեց, ասեց՝ ինչ եղել, եղել է, կամ ընդհանրապես չգնաց ընտրությունների։ Ես մեր ժողովրդին հավատում եմ, և շուտով շատ ավելի մեծ զանգվածային ընդվզում դիմադրություն է լինելու։ Եկել են փողոցով, փողոցով էլ գնալու են․ Նոյեմբերի 8-ի հանրահավաքից իբրև կազմակերպվելու իբրև առաջին քայլ, ազդանշան հենց այս ակնկալիքն ունեմ»,-ասաց Վարդանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։