Սկսնակ ֆերմերները՝ ծանր վիճակում. անասնակեր չկա. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Սկսնակ ֆերմերները հայտնվել են ծայրահեղ ծանր վիճակում. անասնակերը ոչ միայն թանկացել է, այլև չկա: Այս ոլորտում ամիսներ առաջ արձանագրված դեֆիցիտի և գնաճի խնդիրն այդպես էլ լուծում չի ստանում, թեև ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարել էր, որ կառավարությունը մտադիր է էժան գնով համակցված կերեր տրամադրել ֆերմերներին:
Ինչպես տեսնում եք, Էկոնոմիկայի նախարարությունից դեռ ձայն-ծպտուն չկա, այնինչ ֆերմերները լուրջ խնդիրների առաջ են կանգնել անգամ անասնակերի ներկրման հարցում. նրանց մի մասը փորձել է Վրաստանից անանսակեր՝ խոտ ներկրել, սակայն պարզվել է, որ մեկ հակ խոտ բերելու համար գանձվելու է 900 դրամ, այս պատճառով չեղարկվել է այդ գործընթացը:
Մեր հանրապետությունում այս պահին դժվար է խոտ գտնել. եթե կա, ապա այն արժե մինչև 2000 դրամ: Մասնագետներն ասում են, որ այն ձմռան ամիսներին է՛լ ավելի է թանկանալու: Բացի այս, կոմբիկորմի գինն է նաև բարձրացել, իսկ ճագարի կերի 25 կիլոգրամանոց պարկը 5500 դրամից դարձել է 5700 դրամ:Անասնակերի թանկացման այս ֆոնին շուտով կլսենք նաև մսամթերքի գնի բարձրացման մասին:
Այնուամենայնիվ, «Ժողովուրդ» օրաթերթը նախարար Վահան Քերոբյանից հետաքրքրվեց, թե երբ կարող են ֆերմերները կառավարությունից էժան գնով համակցված կեր ձեռք բերել: Մեր հարցին ի պատասխան՝ նախարարը նշեց. «Շրջանառության մեջ ենք դրել, հուսով եմ՝ մինչև ամսվա վերջ գործիքը պատրաստ կլինի»:
Սկսնակ ֆերմերները՝ ծանր վիճակում. անասնակեր չկա. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Սկսնակ ֆերմերները հայտնվել են ծայրահեղ ծանր վիճակում. անասնակերը ոչ միայն թանկացել է, այլև չկա: Այս ոլորտում ամիսներ առաջ արձանագրված դեֆիցիտի և գնաճի խնդիրն այդպես էլ լուծում չի ստանում, թեև ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարել էր, որ կառավարությունը մտադիր է էժան գնով համակցված կերեր տրամադրել ֆերմերներին:
Ինչպես տեսնում եք, Էկոնոմիկայի նախարարությունից դեռ ձայն-ծպտուն չկա, այնինչ ֆերմերները լուրջ խնդիրների առաջ են կանգնել անգամ անասնակերի ներկրման հարցում. նրանց մի մասը փորձել է Վրաստանից անանսակեր՝ խոտ ներկրել, սակայն պարզվել է, որ մեկ հակ խոտ բերելու համար գանձվելու է 900 դրամ, այս պատճառով չեղարկվել է այդ գործընթացը:
Մեր հանրապետությունում այս պահին դժվար է խոտ գտնել. եթե կա, ապա այն արժե մինչև 2000 դրամ: Մասնագետներն ասում են, որ այն ձմռան ամիսներին է՛լ ավելի է թանկանալու: Բացի այս, կոմբիկորմի գինն է նաև բարձրացել, իսկ ճագարի կերի 25 կիլոգրամանոց պարկը 5500 դրամից դարձել է 5700 դրամ: Անասնակերի թանկացման այս ֆոնին շուտով կլսենք նաև մսամթերքի գնի բարձրացման մասին:
Այնուամենայնիվ, «Ժողովուրդ» օրաթերթը նախարար Վահան Քերոբյանից հետաքրքրվեց, թե երբ կարող են ֆերմերները կառավարությունից էժան գնով համակցված կեր ձեռք բերել: Մեր հարցին ի պատասխան՝ նախարարը նշեց. «Շրջանառության մեջ ենք դրել, հուսով եմ՝ մինչև ամսվա վերջ գործիքը պատրաստ կլինի»:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում։