Իսկակովի պողոտայում Mercedes-ը տապալել է գազախողովակի հենասյունն ու կողաշրջված բախվել ծառին. վնասվել են Mercedes, Volkswagen, Opel մակնիշի ավտոմեքենաներ
Այսօր՝ նոյեմբերի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:00-ի սահմանններում Mercedes մակնիշի ավտոմեքենան Իսակովի պոոտայում՝ Ոստիկանության զորքերի N զորամասի դիմաց, դեռևա անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել մայթեզրի բետոնե հատվածին, այնուհետև առաջ ընթանալով՝ բախվել գազատար խողովակի հենասյանը, տապալել այն, ապա բախվել գազատար խողովակին և մոտ 20 մետր առաջ ընթանալով՝ կողաշրջված բախվել ծառին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան:
Բախման հետևանքով գազատար խողովակն էլ վնասել է ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս կայանված Mercedes, Volkswagen Golf և Opel Astra մակնիշի ավտոմեքենաները:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև Արտակարգ իրավիճաների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն, ապա պարեկների ու քաղաքացիների օգնությամբ դարձի բերել կողաշրջված Mercedes-ը: