«Ընտրություններին ընտրել եմ «Հայաստան» դաշինքին». Սյունիքի մարզպետարանի պաշտոնյային ստիպել են ազատման դիմում գրել
Սյունիքի մարզպետարանի կրթության վարչության պետ Մերի Գանդալյանի նկատմամբ ծառայողական քննություն է սկսվել:NEWS.am-ի հետ զրույցում Գանդալյանն ասաց, որ նրան հորդորել են աշխատանքից ազատվելու դիմում ներկայացնել, ինքն էլ հրաժարվել է։
«Հոկտմեբերի 28-ին ասել են՝ դիմում գրեք, ազատվեք աշխատանքից։ Դիմում չեմ գրել, ծառայողական քննություն է սկսվել։ Ես մտածում եմ, որ քաղաքական հետապնդում է սա, հաշվի առնելով այն, որ սկսվել է Կապանի համայնքապետի ավագանուն ընտրությունները։ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ որեւէ կուսակցության չեմ պատկանել, պարզապես ունեմ իմ դիրքորոշումը՝ որեւէ կուսակցությանը չհարելու, անձամբ որոշել եմ ՔՊ-ին չընտրել, ընտրել եմ «Հայաստան» դաշինքին։ Դրանից հետո սկսվել է այդ գործողությունները»,-պատմեց նա։
Գանդալյանը նշեց, որ իր լիազորությունները դադարեցված են մինչեւ նոյեմբերի 29-ը. «Ես աշխատանքի չեմ գնում։ Սպասում եմ ծառայողական քննության ընթացքին։ Իմ մտերիմի անձնական նամակը հրապարակելու ահաբեկմամբ, շանտաժով ասել են՝ կամ հրապարակում ենք, կամ դիմում ես գրում, ասել եմ՝ հրապարակեք, բայց դիմում չեմ գրելու։ Դա արել է Սյունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղարը»։
Ըստ նրա՝ ծառայողական քննություն նշանակելու մասին որոշման մեջ անորոշ կետեր կան.
«Որոշման մեջ նշված է՝ սեպտեմբեր ամսին թույլ եմ տվել ներքին կարգապահական խախտում. թե ո՞ր օրը, ո՞ր ժամին, ի՞նչ կարգապահական խախտու մ եմ թույլ տվել, հստակ նշված չի»։
Գանդալյանն ասաց, որ իր հետ խոսել է նաեւ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը. «Նա ԱԺ ընտրություններից հետո ինձ կանչել էր ու ասել՝ դիմում գրի, ասել եմ՝ չեմ գրելու, ասաց՝ կարգապահական տույժերով կհանենք»։
«Ընտրություններին ընտրել եմ «Հայաստան» դաշինքին». Սյունիքի մարզպետարանի պաշտոնյային ստիպել են ազատման դիմում գրել
Սյունիքի մարզպետարանի կրթության վարչության պետ Մերի Գանդալյանի նկատմամբ ծառայողական քննություն է սկսվել: NEWS.am-ի հետ զրույցում Գանդալյանն ասաց, որ նրան հորդորել են աշխատանքից ազատվելու դիմում ներկայացնել, ինքն էլ հրաժարվել է։