Լրահոս

04.11.2021 13:20


Արցախում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 88 նոր դեպք

Արցախում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 88 նոր դեպք

Արցախում նոյեմբերի 3-ին կատարվել է 207 թեստավորում, գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 88 նոր դեպք:

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ կորոնավիրուսային հիվանդությամբ ներկայում ստացիոնար բուժում է ստանում 144 վարակակիր: Բժիշկները 20 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 74-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում:

Արձանագրվել է 2 մահ: Հիվանդներից 63-ամյա կինը մահացել է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով, ում մոտ ախտորոշվել էր երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, երկրորդ տիպի շաքարայաին դիաբետ, պրոգրեսիվող պոլիօրգան անբավարարություն: 81-ամյա տղամարդը մահացել է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով, ում մոտ ախտորոշվել էր երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, գլխուղղեղի գլոբալ իշեմիա, գլխուղեղի հիպոկսիկ ախտահարում:

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 17550 քաղաքացու հետազոտություն, որից 2361-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու:

Այս խորագրի վերջին նյութերը