Աշխարհ

04.11.2021 22:45


Թուրքիան դարձել է ամենամեծ ծավալով հացահատիկ ներկրող երկիրն աշխարհում

Թուրքիան դարձել է ամենամեծ ծավալով հացահատիկ ներկրող երկիրն աշխարհում

Թուրքիայում ազգայնական ընդդիմադիր «Լավ» կուսակցության պատգամավոր Դուրսուն Աթաշը և գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) պատգամավոր Մեհմեթ Գյոքերը քննադատել են երկրի իշխանությունների ագրարային քաղաքականությունը։

Թուրքիան 2020-ին դարձել է ամենամեծ ծավալով հացահատիկ ներկրող երկիրն աշխարհում։ 2019-ին Թուրքիայի հացահատիկի ներմուծման ծավալները գումարային արտահայտմամբ կազմել էին 2.3 մլրդ դոլար։

2020թ. 9 մլն 750.000 տոննա չափով ցորենի ներկրմամբ մենք նույնիսկ առաջ ենք անցել 1.4 մլրդ բնակչություն ունեցող Չինաստանից։ Մենք այնպիսի վիճակում ենք հայտնվել, որ ցորեն ենք ներկրում Կանադայից ու Մեքսիկայից։

Աթաշը նշել է, որ մինչև իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) կառավարման շրջանը ցորենի գենային կենտրոնը Թուրքիան էր, իսկ հացահատիկի ամբարը՝ «Անատոլիան»(Թուրքիայի արևելյան շրջաններ)։

«Սակայն գյուղատնտեսական անհաջող քաղաքականության պատճառով այնպիսի վիճակում հայտնվեցինք, որ նույնիսկ ցորեն ենք ներկրում։ Մեր մշակած ընդհանուր ցորենի կեսը ներմուծում ենք արտերկրից»,-ասել է ընդդիմադիր գործիչը։

Նրա հաղորդմամբ՝ 2020թ. Թուրքիան ցորենի ներկրման համար վճարել է 2.3 մլրդ դոլար։ Ընդ որում եթե իր հողագործից ցորենը գնել է 2.480 թուրքական լիրայով, ապա ներկրման համար վճարել է 3.230 լիրա։

ԺՀԿ-ական պատգամավոր Մեհմեթ Գյոքերն իր հերթին հայտնել է, որ 2003թ. սկսած Թուրքիայում մոտ 654.000 հողագործ դադարել է զբաղվել գյուղատնտեսությամբ։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը